շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երաժշտական կոչ՝ Արցախի օգնության համար. Լեհաստան

Երաժշտական կոչ՝ Արցախի օգնության համար. Լեհաստան

Լեհաստանի «Կարիտաս»-ի օգնության և աջակցության շնորհիվ իրականացվել է օնլայն բարեգործական համերգ և դրամահավաք՝ Լեհաստանում գործող և սիրված, լեհ և հայ երաժիշտների մասնակցությամբ: Նախագծի նպատակն է օգնել Արցախի մեր հայրենակիցներին, աջակցել նրանց այս ծանր ժամանակաշրջանում:

 

«Կարիտաս»-ն ամենամեծ բարեգործական կազմակերպություններից մեկն է Լեհաստանում: Նա պատկանում է կաթոլիկ բարեգործական հաստատությունների միջազգային ցանցին, այդպիսով համերգի ընթացքում հավաքված գումարը կփոխանցվի «Հայկական Կարիտաս» հիմնադրամին:

 

Մինչ այժմ Լեհաստանի «Կարիտաս»-ն ավելի քան 25 միլիոն դրամ է (մոտ 50 000 ԱՄՆ դոլար) հատկացրել՝ օգնելու համար արցախյան հակամարտության վիրավորներին: Ստացած միջոցների շնորհիվ, «Հայկական Կարիտաս»-ը կարող է Արցախցի հայրենակիցներին ապահովել սննդով, բժշկական, հոգեբանական ծառայություններով և բնակարանային հարցերի աջակցությամբ:

 

Համերգի պրեմիերան կայացավ Լեհաստանի «Կարիտաս»-ի Ֆեյսբուքյան էջում և ստացավ մեծ արձագանք:

 

Այժմ հատկապես կարևոր է հավաքել շատ դիտումների քանակ «Caritas Polska» YouTube ալիքում ՝ https://www.youtube.com/watch?v=G0lr8cgAhDM:

Լեհ և հայ երաժիշտները, ովքեր ելույթ են ունեցել համերգին՝ խրախուսում են աջակցել և դիտել այն:

 

Նրանք են՝ հանրահայտ Կոմբի խումբը, հայտնի երգչուհի Նատալիա Շիկորան, Ֆիլիպ Լատոն, Քշիշտոֆ Կիելիշկևիչը, Կատաժինա Գացեկ-Դուդան և Պաուլինա Ստատեչնան, Մալքոժատա Խոտեկն և Կառոլ Մակովսկին, Շիմոն Գժիբաչը, Օրգանիկ Նոյզս խումբը, Կամիլ Ռաջիմովսկին, Լիլիթ Մինասյանը, Ինգա Մարուքյանն և Արամ Այրումյանը, Արտաշես Բարոյանը, Աշոտ Մարտիրոսյանը Կաիրոս խմբի հետ, Լիլիթ Հովհաննիսյանը, Ուռշուլա Հազուկան և Սարգիս Դավթյանն Իմելին քաղաքի նվագախմբի հետ:

«Անմեղ զոհերի մահը, վիրավորների տառապանքները, պատերազմից քարուքանդ եղած եկեղեցիները, հիվանդանոցները և դպրոցները. սա Արցախում վերջերս ավարտված ռազմական գործողությունների ամենօրյա իրականությունն է: Դեռևս ցավը, տառապանքն ու սակավությունը շարունակում են ուղեկցել հազարավոր մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Նրանք օգնություն գտան Հայաստանում, ներառյալ Կարիտասի կողմից ղեկավարվող կենտրոններում: Մենք՝ լեհերս, նույնպես կարող ենք օգնել»,- նշում է կազմակերպիչ՝ Լուկաշ Տշեչիակը:

 

Արքեպիսկոպոս Յովսէփ Թէոֆիլ Թէոդորովիչի անվան

«Մեր Հայրենիք» Հայ համայքի փոքրամասնության

նախագահ Վահան Հակոբյան

  • Կիսվել: