ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երաժիշտը՝ իրենց բնագավառի խնդիրների մասին

Երաժիշտը՝ իրենց բնագավառի խնդիրների մասին

Հայաստանում մշակույթի ներկայացուցիչները, կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի անորոշ հանգամանքներով պայմանավորված, արդեն ամիսներ շարունակ աշխատանքի և գումար վաստակելու խնդիր ունեն։ Թեմայի շուրջ զրուցել ենք երաժիշտ Հակոբ Օրդակյանի հետ, ով երկար տարիներ աշխատել է տարբեր նախագծերում, 2010թ-ից համագործակցում է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ, 2011թ-ից նվագում է նաև «Շարակ» խմբում, զուգահեռ աշխատել է նաև «Գոհարափայլ» էթնիկ ջազ անսամբլում, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում։ Հակոբ Օրդակյանը նաև հանդես է եկել անհատ կատարողների հետ։

«Մենք վաստակում ենք մեր երաժշտությամբ, եկամտի մեծ մասը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից, տարբեր մշակութային նախագծերից։ Մարտ ամսից, համավարակով պայմանավորված, արդեն իսկ կաթվածահար է եղել մշակույթի ոլորտի աշխատանքային գործունեությունը, իսկ հիմա՝ ծանր պատերազմից հետո, արդեն նախ հոգեպես չկա համերգների կամ փառատոնների տրամադրություն, բացի այդ՝ սաhմանափակումները շարունակվում են »,- նշում է Հակոբ Օրդակյանը։

Հիմա նաև հնարավորություն չկա դրսի աստղերի հետ աշխատելու, համագործակցելու տարբեր փառատոնների հետ, մասնակցելու համերգային շրջագայությունների, այսինքն՝ զրոյական վիճակում են գտնվում։

Հակոբ Օրդակյանը նաև հանդես է եկել Երևանի տարբեր համերգային ակումբներում, ինչպես նաև՝ արտասահմանյան հայտնի բեմերում՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, Staples Center-ում, ինչպես հայ էստրադային հայտնի կատարողների հետ, այնպես էլ՝ օտարազգի, այդ թվում «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթուրո Սանդովալի, Արչի Պենայի, Ռաուլ Դե Սոլի, Ռիչի Գարսիայի, Դանթայի և այլոց հետ։

  • Կիսվել: