շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան. Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին

Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան. Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանրահայտ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ  ցավակցական գրառում է արելֆեյսբուքում։

«Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակներում:

Իսկ այդ այցերը նրա համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական իմաստ ու նշանակություն:

Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո...»,-ասված է նրա ցավակցան խոսքում։

  • Կիսվել: