ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՊՀ Մշակույթի կենտրոնն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

ԵՊՀ Մշակույթի կենտրոնն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով, հայտնում են ԵՊՀ-ից։

«Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: