ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եգիպտոսում յուրօրինակ սարկոֆագ են գտել

Եգիպտոսում յուրօրինակ սարկոֆագ են գտել

Եգիպտոսի Ասուան բնակավայրի մոտ իրականացվող պեղումների ժամանակ գիտնականները բացառիկ սարկոֆագ են հայտնաբերել։ Պեղածոն պատված է եղել ընձառյուծի գունավոր պատկերով, տեղեկացնում է Fox News-ը։

Նկարազարդ սարկոֆագը, ըստ հայտնագործողների, պատկանում է ՔԱ 7-րդ դարի տիրակալի։ Նման նախշերը Հին Եգիպտոսում իշխանության և ուժի խորհրդանիշ են եղել։ Այդ կենդանուն սարկոֆագների վրա նկարում էին՝ սարկոֆագում թաղվածին պաշտպանության ապահովելու, ընձառյուծի ուժը նրան փոխանցելու համար։

Մինչ այս գտածոյի հայտնաբերումը՝ նույն վայրում գիտնականներն արդեն հայտնաբերել են մոտ 300 գերեզման, որոնք թվագրվում են ՔԱ 7-4-րդ դարերով:

  • Կիսվել: