ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եգիպտոսում հայտնաբերվել է անիրական համարվող գլխազարդ

Եգիպտոսում հայտնաբերվել է անիրական համարվող գլխազարդ

Առաջին անգամ հնագետները հայտնաբերել են կոնաձև գլխազարդեր, որոնք կրել են հին եգիպտացիները: Այդ գլխազարդերի պատկերները հաճախ են հանդիպում 3550-2000 տարվա հնություն ունեցող արտեֆակտներում, սակայն որոշ գիտնականներ դրանք համարում էին անիրական և բնորոշ միայն գեղանկարներին:

Գլխազարդերի մնացորդները հայտնաբերվել են 2 կմախքի վրա, որոնց գերեզմանները գտնվում են Ամարնա հին եգիպտական քաղաքի ավերակներում: Այդ բնակավայրը կառուցվել է մ.թ.ա. 1346 թ. Էխնատոն փարավոնի կողմից և գոյատևել մինչև մ.թ.ա. 1332 թ., որից հետո տեղի բնակչությունը լքել է այն:

Կոնաձև գլխազարդերից մեկը պատկանում է 20 տարեկան կնոջ, իսկ մյուսը՝ 15-20 տարեկան անձի, որի սեռը բացահայտված չէ:

Ըստ գիտնականների ՝ կոնն ունեցել է ծիսական նշանակություն և, համաձայն հին եգիպտացիների հավատալիքների, անդրշիրիմյան կյանքում կարողացել է օգնել մահացածներին:

  • Կիսվել: