շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում. վարչապետը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»

Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում. վարչապետը լուսանկար է հրապարակել «Ֆեստիվառից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արտաշատում տեղի ունեցած «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին և գրել.
 
«Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։
 
Իսկ թե ինչ է սպասվում առջևում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ»։
 
Գրառմանը կից՝ վարչապետը լուսանկար է հրապարակել:
 
 
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն է եղել: Օգոստոսի 24-ին կայացած համրեգին մասնակցել է ավելի քան 20 հազար հանդիսատես:

  • Կիսվել: