շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. Դանիել Դանիելյանը՝ Կարեն Դուրգարյանին

Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. Դանիել Դանիելյանը՝ Կարեն Դուրգարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Դուք՝ որպես մեր ամենակարևոր մշակութային կոթողի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար, Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն: Անգնահատելի են Ձեր ջանքերը ինչպես մեր հանրությանը հասանելի դարձնելու համաշխարհային արվեստի գոհարները, այնպես էլ միջազգային բազմաթիվ բեմերում հայ օպերային արվեստը ճանաչելի դարձնելու, հանրահռչակելու գործում»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ մաեստրոյին մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ և բազում նվաճումներ, նոր ու ինքնատիպ ներկայացումներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և իր հերթին բոլորին մաղթել սեր և խաղաղություն:

 

Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն. Կարեն Դուրգարյանը նշում է 55-ամյակը

  • Կիսվել: