շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի

Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի

Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:  Նա նշեց, որ դա նախատեսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020-ի ծրագրով:

Սարգսյանն ասաց. «Թանգարանը կկառուցվի հենց Դվին հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է: Ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»:

Ծրագրով նախատեսվում է նաև հիմնանորոգվել 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքին:

Մարզպետն ասաց. «Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին: Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»։

Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ընթացքի մեջ են Խոր Վիրապի համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքները:

  • Կիսվել: