ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դոնի Ռոստովում բացվել է մուլտիմեդիա ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին

Դոնի Ռոստովում բացվել է մուլտիմեդիա ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին

Դոնի Ռոստովում ապրիլի 20-ին «Ռուսաստան՝ իմ պատմություն» պատմական զբոսայգում բացվել է մուլտիմեդիա ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Ցուցահանդեսը ներառում է 15 թեմատիկ էկրան, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Հայոց ցեղասպանության որոշակի փուլին և դրա ճանաչման ու դատապարտման գործընթացին։

Մուլտիմեդիա ցուցահանդեսին կարելի է այցելել ժամը 10:00-20:00 Շոլոխովի պող. 31 հասցեում:

Մուտքն անվճար է։

  • Կիսվել: