շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դնեպրում տեղադրվել է բրոնզե մինի-քանդակ՝ նվիրված դիրիժոր Գուրգեն Կարապետյանին

Դնեպրում տեղադրվել է բրոնզե մինի-քանդակ՝ նվիրված դիրիժոր Գուրգեն Կարապետյանին

Դնեպրում նոր բրոնզե մինի-քանդակ է տեղադրվել` նվիրված դիրիժոր Գուրգեն Կարապետյանին:

Ինչպես հաղորդում է «AnalitikaUA.net»-ը՝ նոր քանդակը տեղադրվել է Լեոնիդ Կոգանի անվան Դնեպրոպետրովսկի մարզային ֆիլհարմոնիայի մոտ։ Գուրգեն Կարապետյանը նրա սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է 1967 թվականից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ մինի-քանդակի պատրաստվել է 10 օր։ Դրա վրա կարելի է տեսնել դիրիժորի ձեռքերն ու նոտաները։ Նախագծի հեղինակ Գառնիկ Խաչատրյանը բացատրել է, որ ձեռքերը ամեն ինչի խորհրդանիշն են.

«Այսինքն` այն ինչ կատարվում է կյանքում, ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Դիրիժորի ձեռքերն էլ ղեկավարել են մի ամբողջ նվագախումբ»,- նշել է քանդակագործը:

Քանդակի բացման արարողությանը ներկա է եղել Գուրգեն Կարապետյանի թոռը` Ստանիսլավ Կարապետյանը, ով իր խոսքում նշել է, որ ինքն ընդամենը 5 տարեկան է եղել, երբ իր պապիկը կյանքից հեռացել է:

  • Կիսվել: