երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դիլիջանում կայացել է «Միմինո» փառատոնը, հայերն ու վրացիները մրցել են խոհարարության մեջ

Դիլիջանում կայացել է «Միմինո» փառատոնը, հայերն ու վրացիները մրցել են խոհարարության մեջ

2023թ․ հունիսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ-վրացական  մշակութային-խոհարարական փառատոնը: Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։

Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին  իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեցին ազգային  երգ ու պար, արվեստի գործեր, արհեստագործական աշխատանքներ:

Փառատոնի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ն է`ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:

Փառատոնի բացման արարողությանը հյուրերին ողջունեցին կազմակերպիչներն ու երկու երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երկրների համար: 

  • Կիսվել: