չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել

Դիարբեքիրի հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի» միջոցառում է անցակցվել

Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից Արեւմտյան Հայաստանում միակ գործող հայկական եկեղեցում «Մայրենի լեզվի օրվա» շրջանակներում միջոցառում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկանում ենք Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքից, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում «Մայրենի լեզվի օրվա» շրջանակներում անցկացված միջոցառմանը մասնակցել է Դիարբեքիրի համաքաղաքապետ Դողան Հաթունը։ Միջոցառման թեմաներից է եղել հայատառ քրդերեն տեքստերը։

Դիարբեքիրի համաքաղաքապետն իր խոսքում կարեւորել է քաղաքի զարգացման մեջ հայերի դերը՝ շեշտելով, որ Դիարբեքիրը բազմամշակույթ եւ բազմալեզու քաղաք է եւ այդպես էլ կմնա։

  • Կիսվել: