հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Դե, սպասի՛ր» մուլտֆիլմում նոր կերպարներ կհայտնվեն

«Դե, սպասի՛ր» մուլտֆիլմում նոր կերպարներ կհայտնվեն

«Դե, սպասի՛ր» հայտնի մուլտֆիլմի նոր սերիաներում 3 նոր կերպար կհայտնվի՝ փորսուղ Թիմը, ոզնի Շուն և եղնիկ Ուլյան։ Այս մասին ասված է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հայտարարության մեջ։

Նշվում է, որ մուլտսերիալը նկարահանվելու է 3D ձևաչափով՝ կթողարկվի 26 էպիզոդ յուրաքանչյուրը 7 րոպե տևողությամբ։ Սերիալը նախատեսված է հիմնականում 6-8 տարեկան երեխաների համար։

Նոր կերպարները ստեղծելիս, ըստ ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Յուլիա Օսետինսկայայի, հեղինակները փորձել են այնպիսի տիպաժներ գտնել, որոնք հոգեհարազատ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կներշնչեն նրանց ծնողներին։ Իսկ գլխավոր հերոսները՝ Գայլն ու Նապաստակը, կտեղափոխվեն մեր օրեր։

  • Կիսվել: