հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում

Դանիել Լոզակովիչը և Ջանլուկա Մարչիանոն ելույթ կունենան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Դանիել Լոզակովիչը։
 
Ծրագրում կհնչեն Պյոտր Չայկովսկու և Կամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից։ Երեկոն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային փառատոնը, որի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
Մինչև հոկտեմբերի 29-ը մեր երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ ամենատարբեր համերգային ծրագրեր մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։

  • Կիսվել: