շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Դալմայի այգիներ» հնավայրի հնձանը կվերականգնվի

«Դալմայի այգիներ» հնավայրի հնձանը կվերականգնվի

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մասնավորի հետ համագործակցությամբ, 2023-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել «Դալմայի այգիներ» անվամբ հայտնի հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում (հնագետ՝ Արման Նալբանդյան), որոնց արդյունքում բացվել է անխաթար մնացած մշակութային շերտ։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Կառույցն ամբողջությամբ ծածկված էր փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվեց հնձանն ու հեռացվեցին հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվեց անխաթար մնացած մշակութային շերտը, որի արդյունքում հնձանի ներսում բացվեցին կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Գտնվեցին 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։

  • Կիսվել: