երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դալլասի հայկական փառատոնի շրջանակում անցկացվել է դրամահավաք՝ Արցախից տեղահանված 50 ընտանիքի համար

Դալլասի հայկական փառատոնի շրջանակում անցկացվել է դրամահավաք՝ Արցախից տեղահանված 50 ընտանիքի համար

Հոկտեմբերի 20-22-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ ամենամյա «Armenia Fest» հայկական փառատոնը: Արցախի հայաթափումից հետո փառատոնն այս տարի այլ խորհուրդ ուներ, գրում է Առավոտը:

Քանի որ հայկական փառատոնին մասնակցում են մեծ թվով այլազգիներ, ինչպես ամերիկացիներ, այնպես էլ օտարերկրացիներ, փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեին հնարավորին չափ ուշադրություն սևեռել Ղարաբաղի հարցի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ այդ հանցագործությունների պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներն աջակցության կարիք ունեն:

Հայկական խոհանոցից, երաժշտությունից, պարարվեստից, Հայ առաքելական եկեղեցու առանձնահատկությունների մասին ցուցադրություններից և հայկական ձեռքի աշխատանքների ու կտավների վաճառքից զատ, Հասմիկ Ղարաղազարյանի, Արուսյակ Հարությունյանի և Աննա Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղահանված ընտանիքների համար անցկացվեց դրամահավաք:

  • Կիսվել: