հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով

Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով

Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով: Երևանի բալետային փառատոնն ամփոփեցին Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ էին:

«Երևան բալետ ֆեստ»-ը կյանքի կոչվեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Փառատոնն այս տարի իր շուրջը համախմբեց ավելի քան 40 հազար հանդիսատեսի: Այն մշակութային իրական հրավառություն էր Երևանում, որը դառնալու է ավանդական ու ամենամյա՝ արդեն հաջորդ տարի հյուրընկալելով հռչակավոր նոր անուններ:

  • Կիսվել: