հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Չորս դաշնամուր` մեկ բեմում». Կամերային նվագախումբը կներկայացնի սիրված նախագիծը, մենակատարներն են չորս հանրաճանաչ դաշնակահարներ

«Չորս դաշնամուր` մեկ բեմում». Կամերային նվագախումբը կներկայացնի սիրված նախագիծը, մենակատարներն են չորս հանրաճանաչ դաշնակահարներ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին՝ ժամը 19:30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա «Չորս դաշնամուր» խորագրով համերգով: Արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս հանրաճանաչ դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: Չորս դաշնամուրը և նվագախումբը միաժամանակ կներկայանան մեկ բեմում:

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են: Նշենք, որ ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:
 

«Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ:

Համերգի գլխավոր գործընկերն է SoftConstruct ընկերությունը՝ իր Panda MR և Hoory պրոդուկտներով։

  • Կիսվել: