շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանում մ.թ. առաջվա 57 գերեզման է հայտնաբերվել

Չինաստանում մ.թ. առաջվա 57 գերեզման է հայտնաբերվել

Հնագետները Չինաստանում հրապարակել են 57 գերեզմանի իրենց ուսումնասիրության արդյունքները։ Հին գերեզմանոցները գտնվում են երկրի հարավային Գուանչժոու քաղաքում, որը Գուանդուն մարզի մայրաքաղաքն է։ Բացահայտումը կատարվել է մշակութային ժառանգության մարզային ինստիտուտի կողմից, տեղեկացնում է Planet Today-ը:

Հուղարկավորության ամսաթվերից ենթադրելով՝ դրանք թվագրվում են մ․թ․ա․ 206-220 թվականներից մինչեւ մ․թ․ 1644-1911 թվականներով։

Ինչպես հաղորդվում է՝ բոլոր գերեզմաններից ամենամեծ տասնամեկը պատկանում են մ․թ․ ա․ ժամանակաշրջանին, իսկ տասներեեքը՝ մեր թվարկությանը։

Հնագետները պեղումների ժամանակ հնագետները գերեզմաններից մոտ 500 հնագիտական իրեր են հանել։ Դրանց թվում են ճենապակյա, բրոնզե, երկաթե իրեր եւ զարդեր։ Բոլոր գտածոները ծայրահեղ կարեւոր են։

Նշվում է, որ գտածոն զարդի մաս է այնպիսի նյութերից, ինչպիսին են բյուրեղապակին, ագաթը, եւ յանտարը։ Ենթադրվում է, որ, ամենայն հավանականությամբ, զարդը բերվել է այլ կայսրություններից։ Սա էլ իր հերթին լրացուցիչ տեղեկատվություն է տալիս հանրահայտ առեւտրի ուղու՝ Մետաքսի ճանապարհի ուսումնասիրման համար։

  • Կիսվել: