հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չինացիները ՌԴ-ում կներկայացնեն Խաչատրյանի «Սպարտակը»

Չինացիները ՌԴ-ում կներկայացնեն Խաչատրյանի «Սպարտակը»

Ռուսաստանում Չինաստանի Լյաոնինի բալետային թատերախումբն (Liaoning Ballet) իր շրջագայության ընթացքում կցուցադրի երկու բեմադրություն՝  Արամ Խաչատրյանի հայտնի «Սպարտակ» բալետն ու «Մուլանը», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ՌԴ-ում շրջագայությունը մեկնարկելու է հունվարի 14-ից Պրիմորսկի երկրամասից: 

Liaoning Ballet թատերախումբը ստեղծվել է 1980 թվականին և այսօր ամբողջ երկրում մեծ համբավ ունի: Խմբի պարացանկում ընդգրկված են դասական ներկայացումներ՝ «Կարապի լիճ», «Ժիզել», «Մոխրոտիկ»,  նաև իրենց սեփական բալետային բեմադրությունները: Խմբի արտիստները պարբերաբար համագործակվում են ՌԴ, ԱՄՆ, Իտալիայի, Կանադայի պարուսույցների հետ և բազմաթիվ անգամ միջազգային հեղինակավոր մրցույթներում արժանացել են մրցանակների:

  • Կիսվել: