հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է, Էլ որտե՞ղ պետք է լինի` Արցախն ինձ համար եղել է ու կմնա Հայաստան. Արսեն Գրիգորյան

Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է, Էլ որտե՞ղ պետք է լինի` Արցախն ինձ համար եղել է ու կմնա Հայաստան. Արսեն Գրիգորյան

Ինձ համար տարօրինակ է, որ շատ ծնողներ ասում են, թե մեր երեխաները պետք է ծառայեն Հայաստանում: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց «Արար» հայ ազգային արվեստի պահպանման եւ հանրահռչակման ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:

«Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվել, արդեն ձե՞ռք ենք քաշել Արցախից, Արցախը Հայաստան չէ՞: Իմ տղան այնտեղ է, եկավ արձակուրդ, իր եւ մեր կամքով ինքս եմ տարել եւ հասցրել իր զորամաս ու այսօր Արցախում է շարունակում ծառայությունը»,- նշեց արվեստագետը` հավելելով, որ տղան պատերազմի ժամանակ ընկեր է կորցրել, ինքն էլ վիրավորվել:

«Չեմ հասկանում՝ երբ ինձ հարցնում են, թե տղադ որտե՞ղ է: Էլ որտե՞ղ պետք է լինի: Արցախն ինձ համար եղել ու կմնա Հայաստան: Ոչ մի բան չի փոխվել ինձ համար, եթե որեւէ մեկի համար փոխվել է, թող ինքը մտածի»,-շեշտեց երգիչը` հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ, երբ ասում էին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բոլորը ծափ էին տալիս:

«Հիմա ի՞նչ եղավ: Եվ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ պատերազմի դադարից հետո ինչո՞ւ չենք շարունակում բանակը հզորացնել, ինչո՞ւ չենք շարունակում խնդիրները լուծել: Մինչդեռ կան մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների հետ համակեցության մասին, սա ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց արվեստագետը:

  • Կիսվել: