ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում

«Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում

Փետրվարի 1-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Ցուցադրությունում ներկայացված են Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Ներկայացված վայրերի ընտրությունը կատարվել է՝ ելնելով դրանց պատմական նշանակությունից, ճարտարապետական և գեղարվեստական արժեքից։ Դրանք ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերն են (Պրահա, Չեսկի Կրումլով, Տելչ), այլև մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու:

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի 2 ամսով՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը։

  • Կիսվել: