շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չարենցի ծննդյան 124-ամյակն է

Չարենցի ծննդյան 124-ամյակն է

Այսօր ընթերցասեր հանրությունը տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի ծննդյան 124-ամյակը: Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն:

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1914 թվականին էլ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Այսօր՝ ժամը 16։00-ին, բանաստեղծի տուն-թանգարանում տեղի կունենա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը։ ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Ե. Չարենցի ձեռագրերը և տարածվելու են թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

  • Կիսվել: