ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալ է տեղադրվել

Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալ է տեղադրվել

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսօր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր` Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալ է տեղադրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները հանել են այն եւ տեղափոխել այլ վայր։

Մարզային ծառայության պատասխանատուները նաեւ հանդիպում են ունեցել Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի հետ։
Մեր հայրենակիցներին հերթական անգամ կոչ ենք անում հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր մշակութային ժառանգության հանդեպ եւ իրավախախտում չկատարել»,-նշված է ՖԲ էջում:

 

  • Կիսվել: