շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բյուրականի աստղադիտարանը՝ Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկում

Բյուրականի աստղադիտարանը՝ Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկում

Բյուրականի աստղադիտարանն ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ:
 
Ցանկը, որն ընդգրկում է առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցներ, սարքեր, ինչպես նաև ոչ նյութական ժառանգություն, մշակվել է Միջազգային աստղագիտական միության C4 «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը» հանձնաժողովի կողմից և ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։
 
Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և այլ աստղագիտական արժեքներ։
 

  • Կիսվել: