ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բրայան Մեյը գալիս է Հայաստան. Հարությունյան

Բրայան Մեյը գալիս է Հայաստան. Հարությունյան

Բրայան Մեյը գալիս է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Սթարմուս» փառատոնի աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Մեր հյուրերին ասենք՝ բարի գալուստ մշակութային Երևան:

Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու.
Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ #StarmusVI փառատոնի շրջանակներում։
Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի բացումը՝ Նեմրա և Մոնսերատ Մարտի՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: