ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկում

«Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկում

Մեկնարկում է «Սամսունգ ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի երկրորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա մասնակիցների հայտերի ընդունելությունը:

Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված և մաթեմատիկայի լավ իմացությամբ 14-16 տարեկան պատանիներ: Հարկավոր է տիրապետել առնվազն մեկ ծրագրավորման լեզվի՝ պայմանական և ցիկլային կառուցվածքների մակարդակով:

Ծրագրի տևողությունը մեկ տարի է՝ 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամ դասընթաց՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամ խորհրդատվություն՝ անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամ՝ անհատական նախագծերի ներկայացում: Դասերն անցկացվելու են ռուսերեն /հայերեն/ անգլերեն լեզուներով UWC Դիլիջանի դպրոցում՝ «Սամսունգի» ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում, շաբաթ կամ կիրակի օրերին: Ապահովվելու է տրանսպորտ Երևանից, Վանաձորից և Գյումրիից:

Դիմելու համար պետք է գրանցվել և առցանց հայտ ներկայացնել samsungcampus.uwcdilijan.am կայքում. վերջնաժամկետը 2023 թ․-ի հունիսի 1-ն է: Դասընթացը կմեկնարկի 2023 թ. սեպտեմբերին:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 94 464582 հեռախոսահամարին:

  • Կիսվել: