կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեռլինում ջազ համերգ է տեղի ունեցել՝ նվիրված ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Բեռլինում ջազ համերգ է տեղի ունեցել՝ նվիրված ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Բեռլինի Kesselhaus & Maschinenhaus (Kulturbrauerei) համերգասրահի լեցուն դահլիճում սեպտեմբերի 10-ին կայացել է հանրահայտ ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանի «HipNoyZ» եռյակի և երեկոյի հատուկ հյուր Հարություն Չքոլյանի (դուդուկ, զուռնա) համատեղ համերգը՝ նվիրված Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Համերգն ուղեկցվել է լուսանկարիչ Ռոզե Այզենի վիդեո-կոլաժներով:

Համերգը կազմակերպվել էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, Բեռլինի Kulturbrauerei-ի և Գերմանահայկական ֆորումի կողմից:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Գերմանահայկական ֆորումի նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը: Դեսպան Ենգիբարյանն իր խոսքում ընդգծել է ՀՀ և ԳԴՀ-ի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր մակարդակներում՝ կարևորելով մշակութային միջոցառումների անցկացումը: Պատգամավոր Մանսմանը, խոսելով հայ և գերմանացի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների մասին, ընդգծել է, որ վերջիններս շատ բան ունեն իրարից սովորելու: Այս համատեքստում Մանսմանն առանձնացրել է Բեռլինում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:

  • Կիսվել: