շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի մշակութային ժառանգությունը գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում. Համլետ Պետրոսյան

Արցախի մշակութային ժառանգությունը գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում. Համլետ Պետրոսյան

Արցախի մշակութային ժառանգությունը գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում: Այս մասին հայտնել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր,  monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում:

Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածույում անգլերենով լույս է տեսել և իմ “Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar” (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։

  • Կիսվել: