երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բարեկամություն» պետական համույթը 35 տարեկան է

«Բարեկամություն» պետական համույթը 35 տարեկան է

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այս տարի նշում է կազմավորման 35-ամյակը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հոբելյանական միջոցառումների շրջանակում վաստակավոր կոլեկտիվը հուլիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա պրեմիերայով՝ «Իսպանական պար» (բեմադրությունը՝ Աշխեն Բոյաջյանի):

Հանդիսատեսին կներկայացվեն համույթի՝ լայն ճանաչում գտած կատարումներն ու նոր բեմադրությունները: Համույթը հանդես կգա գերհագեցած և համալրված ծրագրով:

  • Կիսվել: