շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանվորի արձանը կվերականգնվի. Երկու փուլով մրցույթ է կայանալու

Բանվորի արձանը կվերականգնվի. Երկու փուլով մրցույթ է կայանալու

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում գնում կատարելու ընթացակարգի առանձնահատկություններ սահմանեց:

Խոսքը վերաբերում է Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանի վերականգնմանը: Որոշումը պյմանավորված է կազմակերպվելիք երկու փուլով մրցույթի շրջանակներում ձեռքբերվող ծառայությունների պատշաճ որակն ապահովելու կարևորությամբ:

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը նախատեսում է  հայտարարել «Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանի վերականգնման/ինստալացիայի նախագծի ստեղծման և տեղադրման» աշխատանքների ձեռքբերման նպատակով մրցույթ:

Գնումների գործընթացը նախատեսվում է անցկացնել շինարարական աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի ընթացակարգով՝ նախաորակավորման հայտարարության կիրառմամբ, ինչն էլ հանգեցնում է օրինակելի ընթացակարգում որոշակի փոփոխությունների անհրաժեշտության։

Մրցույթն  անցկացվում է  բյուջեով՝ 80,000,000 ՀՀ դրամ:

Մասնակիցները պետք է ներկայացնեն միայն տեխնիկական առաջարկ, որը պետք է ներառի՝

-նախագծի կոնցեպտուալ նկարագրություն

-բացատրագրեր և տեքստային բովանդակություն` պետք է ներկայացվի արձանի ստեղծման, տեղադրման, տապալման, հայտնաբերման և վերականգնման պատմությունը (մինչև 10 էջ ծավալով)։

-արձանի վերականգնման/ինստալացիայի էսքիզ՝ ներառյալ տարածքի բարեկարգման առաջարկն ու արձանի տեղադիրքը տարածքում:

  • Կիսվել: