երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել. Ամստելֆենում արդեն հայկական գրքերի անկյուն կա

Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել. Ամստելֆենում արդեն հայկական գրքերի անկյուն կա

Նիդեռլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում հայկական գրքերի անկյուն է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Գրադարան է այցելել դեսպան Տիգրան Բալայանը, որը հանդիպել է Ամստելֆենի քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։
Ամստելֆենի քաղաքային գրադարանում Բալայանը մասնակցել է «Bright Future» հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։
 
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել «Bright Future»-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում»,– նշված է հաղորդագրությունում։
Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար Եզոպոսի առակներն է ընթերցել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ վարչապետի` Նիդեռլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: