երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ավետյաց երկրի տեսիլքով». Բագրատ Սրբազանը գիրք է գրել

«Ավետյաց երկրի տեսիլքով». Բագրատ Սրբազանը գիրք է գրել

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի առաջին շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի Գրողների Միության Կլոր սրահում:

Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:

Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության ՄԵԾ ՏՈՒՆՆ է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:

  • Կիսվել: