շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բաղձալին» վերադառնում է ` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

«Բաղձալին» վերադառնում է ` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․

Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի վերադարձը բեմահարթակ։ Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:

Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝ ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/ միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/ ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/ ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/ Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/ Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/ Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան Սպոսում ենք ձեզ հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

  • Կիսվել: