հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բացահայտ կեղծիք. Մայր Աթոռը չի մերժել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել. Տեր Եսայի

Բացահայտ կեղծիք. Մայր Աթոռը չի մերժել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել. Տեր Եսայի

Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

՛՛Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։

Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: