շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար մրցույթի շրջանակում որևէ էսքիզ չի ընտրվել. կհայտարարվի երկրորդ փուլ

Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար մրցույթի շրջանակում որևէ էսքիզ չի ընտրվել. կհայտարարվի երկրորդ փուլ

Երեկ ամփոփվել է Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարված մրցույթը: Որևէ էսքիզ չի ընտրվել, չնայած ներկայացվել էր 37 հայտ:

Քաղաքապետարանից հայտնել են, որ կհայտարարվի մրցույթի երկրորդ փուլ: Արտերկրից ճարտարապետների ներգրավվածությունը ապահովելու համար ավելի մեծ իրազեկում կկազմակերպվի:

Հուշարձանի տեղադրման մրցույթը հայտարարվել է Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախատեսվում էր հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն այժմ դիտարկվում է Ազնավուրի հրապարակը:

  • Կիսվել: