հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Այսօր Ս. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն է

Այսօր Ս. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն է

Ծնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը: Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում: 

Ղունկիանոս քահանան հայտնի է իբրև վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին: Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր Կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որը գործածվում է առ այսօր:

  • Կիսվել: