Այսօր Պարի միջազգային օրն է. ինչպես է օրը նշվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր նշվում է Պարի միջազգային օրը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում երևում է՝ ինչպես են ինստիտուտի ուսանողուհիները շուրջպար բռնել հայկական երաժշտության հնչյունների ներքո:
Տեսանյութին կից՝ Արզումանյանը կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր Պարի միջազգային օրն է. Մեր ինսիտուտում օրն այսպես սկսվեց»: