հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել. Արմեն Մարության

Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել. Արմեն Մարության

Բայց ինչո՞ւ եք այսպես չարախնդորեն տրամադրված միմյանց հանդեպ, պետք չի այդպես չարությամբ մոտենալ խնդրին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Սունդուկյանի անվան թատրոնում հանդիպման ժամանակ՝ դիմելով «Գոյ» թատրոնի դերասաններին, ասաց Սունդուկյան թատրոնի դերասան Արմեն Մարությանը:

«Փորձարարական թատրոնները շատ լավ բան են: Վարդան Աճեմյանը ավանգարդիստական թատրոնի մասին ասում էր՝ դրանք կարեւոր են, բայց էն տեսակ բաներ եմ տեսնում, ոնց որ հորս բեղերի հետ խաղան: Այսինքն դա բաց թողնել բեմ մի քիչ բեմ, դժվար է, պետք է հասունանան»,-ասաց նա՝ հավելելով, որ Սունդուկյան թատրոնն էլ ուներ իր ստուդիան՝ իր առանձնացված բեմով, եւ եթե այնտեղի ներկայացումը հաջող էր լինում, այն վերեւի բեմից իջնում էր մեծ բեմ:

«Մազմանյան Արմենը որպես երիտասարդ ռեժիսոր դիմեց Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Ղափլանյանին, եւ իրեն նույնպես թույլ տվեցին այդտեղ անել բեմադրություն: Դա այնքան երկարեց, հասավ Խորեն Աբրահամյանին, Խորեն Աբրահամյանն էլ թույլ տվեց, որ բեմադրություններ անի այդտեղ եւ դա երկարեց այնքան, մինչեւ նախարար Հասմիկ Պողոսյանին: Այդ ժամանակ Փոսի թատրոնը ծախեցին եւ այդ ստատուսը տվեցին Մազմանյան Արմենին: Փոսի թատրոնի հրաշալի թատրոնի 30 դերասաններին կցեցին Մազմանյանի թատրոնին: Մազմանյան Արմենին տվեցին Ադրին, որը մի շշմելու տեղ էր, իսկական փորձարարական թատրոնի տեղ, բայց Արմեն Մազմանյանը մեկ մլն դոլարով վաճառեց Ադրին, ու սկսվեց էս տարածքի կռիվը:

Սուդուկյանը մեր ազգային թատրոնն է, յուրաքանչյուր դերասանի ցանկությունը, երազանքը  պետք է լինի այս թատրոնում աշխատելը, որ ինքն արժանացել է դրան, որ իրեն ընդունել են էս թատրոն: Հիմա 20-30 հոգու էս թատրոն են ընդունել, ասում են՝ եկեք, այս թատրոնում պետք է աշխատեք: Հիմա ինձ հետաքրքիր է, չես ուզո՞ւմ»,- ասաց նա:

Արմեն Մարությանը վտահեցրեց, որ Սունդուկյան թատրոնում ամեն տեսակի բեմադրություն էլ արվում է. «Այսօր մենք կունենանք «Գոյ» թատրոն վերեւում, որտեղ այդ նույն թատրոնը թող շարունակի գործել»:

  • Կիսվել: