երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած․ՀՀ վարչապետը գրառում է կատարել Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակի առթիվ

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած․ՀՀ վարչապետը գրառում է կատարել Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակի առթիվ

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակն է։ Այս օրը նշվում է նաև որպես գրքի տոն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյայն իր էջում՝ մեջբերում կատարելով  բանաստեղծի «Հայրենիքի հետ» բանաստեղծությունից․

«Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,

Հըզո՜ր հայրենիք․․․»

  • Կիսվել: