հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափողություն․Փաշինյան

Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափողություն․Փաշինյան

Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափողություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա մասնավորապես նշել է․ "Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ":

  • Կիսվել: