երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը

Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը

Սոֆի Լորենը, Բրիջիթ Բարդոն, Ալֆրեդ Հիչքոք, Քըրք Դուգլասը, Շոն Քոններին, Պեդրո Ալմոդովարը, Նիկոլ Քիդմանը, Ժան-Կլոդ Վան Դամը, Ջոնի Դեփը…Նրանք  բոլորը եղել են այստեղ: Այս տարի Կաննի կինոփառատոնը նշում է իր 75-ամյակը։ Հաջորդ երեքշաբթի մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր կինոհանդիպումը։

1946 թվականից այստեղ են ներկայացվել միայն լավագույն ֆիլմերը՝ հեղինակայինից  մինչև բլոկբաստերներ:  Կաննում  ֆիլմերի ցուցադրությունը միջինում տևում է 12 օր է, արդյունքների հիման վրա   տրվում է «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակը և բազմաթիվ մրցանակներ՝ այլ անվանակարգերում։

Փառատոնը  որպես բիզնեսի, գլամուրի և արվեստի միաձուլում՝   հաճախ դառնում է քաղաքական հարթակ մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այս տարի Ուկրաինայի պատերազմն արտացոլվել է պաշտոնական մրցութային ծրագրում։

Կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն պատմում է. «Մենք ուրախ ենք այս զուգադիպությամբ, քանի որ, ինչպես գիտեք, ծրագրի համար ֆիլմերի ընտրությունը հիմնված է գեղարվեստական ​​չափանիշների վրա։ Մենք ներառել ենք երկու ուկրաինական ֆիլմ, որոնցից մեկը բարձրացնում է  Դոնբասի պատերազմի  թեման, նկարագրում է իրավիճակը տարածաշրջանում 2-3 տարի առաջ, բայց  թվում է, թե  ֆիլմը նկարահանվել է 2 շաբաթ առաջ»։

Ամեն տարի ժյուրիի կազմում ընդգրկվում են  կինոարդյունաբերության 10 առաջատար դեմքերը։ Այս եթերաշրջանում ժյուրին  գլխավորում է ֆրանսիացի դերասան Վինսենթ Լինդոնը, ով ինքն էլ մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել նախորդ   փառատոններում: Նա իր գործընկերների հետ մրցութային 21 ֆիլմերից կընտրի այն, որը կստանա «Ոսկե արմավենու ճյուղ»։ Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 29-ին։

  • Կիսվել: