կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին

Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում:

Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական օժանդակության տրամադրումն ու նրանց միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:

Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,-նշել է Ավինյանը:

  • Կիսվել: