ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավարտին են մոտենում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները (տեսանյութ)

Ավարտին են մոտենում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները (տեսանյութ)

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները մոտենում են ավարտին, գրում է akhaltskha.net-ը:

Նշենք, որ Վահան Տերյանի հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում էր փլուզման եզրին: Ծրագրի նպատակն է, ստեղծել մեծանուն բանաստեղծի անվանը հարիր թանգարան, որը կդառնա Գանձա գյուղի այցեքարտը։ Առաջին փուլով վերականգնվում է թանգարանի ցուցասրահը, ապա նաև հուշային հատվածը։

Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: Տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում:

Ստորև ներկայացնում ենք նաև Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագծի տեսանյութը.

  • Կիսվել: