ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավագանու նիստի օրակարգում է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը

Ավագանու նիստի օրակարգում է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշակոթող տեղադրելու հարցը

Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 14-ին նիստի օրակարգում ընդգրկված է Երևան քաղաքում աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ հարցը։ Այն տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում։

Տեղեկանք-հիմնավորումում նշվում է, որ Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող:

«Երևանում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման հարցը համայն հայության համար վաղուց հասունացած անհրաժեշտություն է: Հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների կողմից»,- նշված է տեղեկանք-հիմնավորումում։

  • Կիսվել: