շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխատելու ենք գանձագողության կանխարգելման ուղղությամբ. Խաչատուրյան

Աշխատելու ենք գանձագողության կանխարգելման ուղղությամբ. Խաչատուրյան

Աշխատում ենք «Հուշարձանների և հնագիտության մասին»  օրենքի վրա, փուլային փոփոխություններ կմտցնենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Նա վստահեցրեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու գանձագողությանը, այն կանխարգելելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:

Խաչատուրյանը, մասնավորապես, ասաց. «Գանձագողության կանխարգելման ուղղությամբ նախնական պայմանավորվածություն ունենք Իտալիայի հետ: Այդ երկիրը շատ լավ փորձ ունի: Ունի  հուշարձաններ պահանողներ, որոնք զինված ստորաբաժանումներ են,  առաքելությունը միայն հուշարձանները պահպանելն է: Կարծում եմ՝ Հայաստանը, որ այսքան հարուստ է պատմական հուշարձաններով ու հնավայրերով, այս մոդելը պետք է վերցնի: Մեր ոստիկանության հետ խոսել ենք,  համամիտ են, հակված են համագործակցության: Իտալացի մասնագետները կգան, մեզ համար որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ գոնե առաջին փուլում կծանոթացնեն իրենց աշխատաոճին»:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ծրագիր ունեն՝ կապված հնագիտության հետ, քանի որ Հայաստանն այս առումով բացառիկ հարուստ է:

«Հյուսիս-հարավ ճանապարհի վրա՝ Ագարակ գյուղից սկսկած մինչև Դաշտադեմ ու հետո, ունենք հրաշալի պեղված բնակավայրեր, որոնք պետք է պարզապես աշխատեցնել:  Նպատակ ունենք ստեղծել արխեոպարկեր, այժմ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ աշխատում ենք այդ գաղափարի ուղղությամբ: Այն մեծ, երկարատև, թանկարժեք ծրագիր է, փուլ առ փուլ ենք անցնելու»,-նշեց Խաչատուրյանը:

  • Կիսվել: