ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակի առթիվ կստեղծվի կառավարական հանձնաժողով

Աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակի առթիվ կստեղծվի կառավարական հանձնաժողով

Բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ երեկ իրեն և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և Օհան Դուրյանի վաղեմի բարեկամ Արամ Սարգսյանին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանդիպման նպատակն էր այս տարվա սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ հայ դիրիժոր, մեծ քաղաքացի ու մտավորական Օհան Դուրյանի 100-ամյակի տոնակատարության առիթով կառավարական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև նախատեսվող բազմաբովանդակ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հարցերի քննարկումը։

Լիահույս եմ պատշաճ և արժանավայել կերպով նշել Մեծն Մաեստրոյի 100-ամյա հոբելյանը։

Մեր երախտագիտությունն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկվող հարցերի շուրջ ցուցաբերած բացառիկ պատրաստակամության համար»,- գրել է Վահան Վարդապետյանը։

 

  • Կիսվել: