չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Garou-ն երկու համերգ կտա Երևանում

Աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Garou-ն երկու համերգ կտա Երևանում

Ողջ աշխարհում միլիոնովար երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ երգիչ Garou-ն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

"Notre-Dame de Paris" հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:

Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում "Belle", "Seul", "Sous le vent", "La Rivière de notre enfance" և շատ այլ երգեր:

Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել 077 805 687, 099 955 225 հեռախոսահամարներով կամ առցանց Toms.am և Ticketon.am կայքեր :

  • Կիսվել: