չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
#ԱրվեստըՄետրոյում. տեղի կունենա հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի լուսանկարների ցուցահանդեսի բացումը

#ԱրվեստըՄետրոյում. տեղի կունենա հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի լուսանկարների ցուցահանդեսի բացումը

 Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Մամուլի խոսնակը գրել է.

«Հարգելի՛ ուղևորներ,
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Արվեստասեր հասարակությանը Ֆրիդան հայտնի է իր բազմաթիվ դիմապատկերներով և ինքնապատկերներով։


Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսության աջակցությամբ՝ «Ավեստը մետրոյում» նախագծի շրջանակում։
Ֆրիդայի նկարների կայարանում ներկայացված կլինեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը։
Մուտքը ժպիտով է և ժետոնով» ։

  • Կիսվել: